Պեսկովն անհնար է համարել Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը դեկտեմբերին Մայամիում (ԱՄՆ) կայանալիք G20 գագաթնաժողովում անհնար է։ AFP-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա անհնար է», – ասել է նա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Պեսկովը նաև կրկնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայում։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Մայամիում՝ դեկտեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովին, եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի։ «Այո, իհարկե։ Մենք պետք է գանք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք։ Կարևոր չէ, թե ես ինչ եմ ասում նրկամ ինչ է նա ուզում ինձ ասել։ Միայն արդյունքն է կարևոր։ Այսքանը», – ասել է նա DW-ի թղթակիցը։

Leave a comment