Բժիշկները 77-ամյա Ալլա Պուգաչովային արգելել են երկարատև թռիչքներ կատարել. երգչուհին վաղուց սրտի և անոթային խնդիրներ ունի։ Սակայն նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, չի թողնում իր կնոջը մենակ. նա իր բլոգում հրապարակել է տեսանյութը՝ Պուգաչովայի մասնակցությամբ, որը նկարահանվել է Ստամբուլում։
kp.ru-ն գրում է, որ սրտի խնդիրների պատճառով Պուգաչովան շոգ եղանակը ծանր է տանում։ Այդ իսկ պատճառով նա լքում է Կիպրոսը, որտեղ զույգը հաստատվել է Ռուսաստանից հեռանալուց հետո, ամռանն անցկացնում է Լատվիայում։ Երգչուհին երկու ամիս անցկացրել է Յուրմալայում։ Այժմ Գալկինը որոշել է նրան բերել Ստամբուլ։
Գալկինը նկարահանել է իր կնոջը հյուրանոցի համարում, որտեղից բացվում է Բոսֆորի նեղուցը։ Տեսանյութում Ալլան նստած է աթոռին՝ հագած էլեգանտ սև բլուզ՝ փոքրիկ սպիտակ կետերով։ Երգչուհին ունի նուրբ դիմահարդարում և կրում է իր սիրելի կեղծամներից մեկը։Օգտատերերը նկատել են ու մեկնաբանել, որ Ալլա Պուգաչովան գունատ ու հոգնած տեսք ուներ. «Ըստ երևույթին, Լատվիայից թռիչքը նրա համար ծանր էր եղել։ Ավելին, տեսանյութում երևում էր մի բան, որը Պուգաչովան հստակորեն ցանկանում էր թաքցնել։ Տեսախցիկը ֆիքսել էր նրա թափված մազերը, որը նրա ծավալուն գանգուրներով կեղծամը չէր կարողանում թաքցնել։ Իսկ երգչուհու կաշվե պայուսակի կողքին նկատելի էր արյան ճնշման չափիչ սարքը. ակնհայտորեն, Ալլան իրեն լավ չէր զգում և անհրաժեշտ էր շտապ ստուգել արյան ճնշումը»։