Սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռավան գյուղի ամառանոցներում անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և համայնքային ոստիկանները Քանաքեռավան բնակավայրի «ԱՍԿ» թաղամասին հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերել են հարթափող հրացանից կրակված 15 հատ փամփուշտներ և 22 հատ 7.62 տրամաչափի պարկուճներ՝ կրակված վիճակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հովսեփ Հ.-ն է, ով կրակոցներն արձակել է «Սայգա-ՄԿ» որսորդական ակոսափող և 12 տրամաչափի «ՄՌ-135» որսորդական հրացաններով։