«Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ։

Նշվում է, որ Էրդողանից հետո քաղաքական դինամիկան դեռևս անորոշ է, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներսում այդ հարցը դեռևս մնում է տաբու, բայց որոշ անուններ շրջանառվում են կուլիսներում։ Ըստ Bloomberg-ի՝ Էրդողանի հնարավոր իրավահաջորդը կարող է լինել նրա կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը, ով վերջին շրջանում ակտիվ կերպով երևում է լրատվամիջոցներում։

Նշվում է, որ Բիլալ Էրդողանի մասնակցությունը միջոցառումներին մեկնաբանվում է որպես քաղաքական ասպարեզում ակտիվ դեր ստանձնելու նախապատրաստության նշան։ «Bloomberg»-ին մոտ կանգնած որոշ աղբյուրների համաձայն՝ կուլիսներում ջանքեր են գործադրվում նրան տեսանելի դարձնելու և նրա շուրջը հավատարիմ շրջանակ ստեղծելու համար։

Հնարավոր է համարվում, որ առաջին փուլում Բիլալ Էրդողանը կարող է նշանակվել «ԱԶԿ»-ի նախագահի պաշտոնում, այնուհետև՝ երկրի փոխնախագահի։ Այդպիսով պետական կառավարումը ավելի ակտիվ դերակատարում կունենա։ Բայց դա վերջնականապես չի հաստատվել, այլ պարզապես մնում է հնարավոր սցենարների շարքում։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment