Պատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն․ Զելենսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել մի քանի ամսից, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Դոնբասի հարցը մնում է չլուծված։

«Ո՛չ ռուսները, ո՛չ էլ մենք հետաքրքրված չենք արևելյան Դոնբասում բուֆերային գոտու տեսքով ազատ տնտեսական գոտի ստեղծելու հարցում։ Մենք տարբեր տեսակետներ ունենք այս հարցում։ Այս բուֆերային գոտին վերահսկելու վերաբերյալ քննարկումներում Միացյալ Նահանգները պետք է պարզաբանի իր դիրքորոշումը։ Եթե սա մեր տարածքն է, և դա մեր տարածքն է, ապա այն պետք է կառավարի այն երկիրը, որի տարածքն է այն»,-ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է միաժամանակ ստորագրել պատերազմի ավարտի բոլոր փաստաթղթերը։

Leave a comment