Ապօրինի կառույցը օրինականացնելու համար անձը պետք է 50 մլն-ից ավելի գումար վճարի. փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260912/aporini-karujcy-orinakanacnelu-hamar-andzy-petq-e-50-mln-ic-aveli-gumar-vtshari-pastaban-106594199.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106594022_480:0:1920:1080_1920x0_80_0_0_137d0c2824950223a3740f23fd0b7213.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ապօրինի շինություն, փաստաբան, հող, կադաստրի կոմիտե, видео

ապօրինի շինություն, փաստաբան, հող, կադաստրի կոմիտե, видео

Բաժանորդագրվել

Փաստաբաններ Մարիետտա Միրիբյանն ու Արմեն Թևանյանը Sputnik Արմենիայի «Դե Յուրե» հաղորդաշարի եթերում կարծիք են հայտնել, որ պետության կողմից օրենքի խստացումը կիրառվում է որպես զսպող մեխանիզմ, որպեսզի ինքնակամ կառույցներն այլևս չօրինականացվեն կամ նորերը չկառուցվեն։

ՀՀ քաղաքացիներն իրենց ինքնակամ շինություններն օրինականացնելու համար ավելի քան 1 տարի ժամանակ ունեն, բայց դրա համար պետք է ավելի քան 125 000 դոլար (50 մլն դրամ) գումար վճարեն։

Այս մասին Sputnik Արմենիայի «Դե Յուրե» հաղորդաշարի եթերում ասել են «Legitimus» իրավաբանական ընկերության փաստաբաններ Մարիետտա Միրիբյանն ու Արմեն Թևանյանը։

«Խոսքը բավականն մեծ գումարների մասին է, դրանց չափը պայմանավորված է ինքնակամ շինությունների կառուցման տարեթվերի հետ։ Այսպես. 2022 թվականին ընդունված օրենքը հնարավորություն էր տալիս մինչև 2021 թ.–ը կառուցված շինությունները ավելի պարզ ընթացակարգով օրինականացնել։ Պետք էր ընդամենը կադաստրում հաշվառել այն, համապատասխան վճարումները կատարել` տվյալ պահին գործող, կառավարության որոշմամբ նախատեսված 1 քմ–ի համար, եթե չեմ սխալվում, 10-15 հազար դրամ արժեքի շրջանակներում։ Իսկ նույն օրենքի վերջին փոփոխություններով, որը բոլորովին վերջերս է ուժի մեջ մտել սահմանվել են ավելի բարձր չափանիշներ»,- պարզաբանում է Թևանյանը։

Մանրամասնում է՝ եթե նախկինում պետք է դիմումը կամ հաշվառման փաթեթը ներկայացվեր Կադաստր, հիմա դրան ավելացել է ՏԿԵՆ-ը, որը պետք է համապատասխան փաստաթուղթ տրամադրի այն բանից հետո, երբ փորձագետի եզրակացությունը լինի այն մասին, որ համապատասխան շինությունը ոչ մի խնդիր չունի։

Փորձագիտական եզրակացությունը, նրա խոսքով վերաբերում է նաև շինության զբաղեցրած հողտարածքին։

«Անձը պետք է վճարի տվյալ պահին գործող շինթույլտվության համար նախատեսված գումարի եռապատիկը։ Հաշվարկը հետևյալն է. «Տեղական տուրքերի մասին» օրենքը, եթե չեմ սխալվում, սահմանում է 1 քմ–ի համար 30 000 դրամ գումարած տվյալ գոտու գործակիցը։ Գործակիցները տարբեր են` կախված հողամասի գտնվելու գոտուց։ Այսինքն` շինության մակերեսը բազմապատկվում է այդ X գումարով, դրան ավելանում է նաև շինության կադաստրային արժեքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, բայց ոչ պակաս 50 միլիոն դրամից։ Այսինքն` ստացվում է` մարդը պետք է այս բոլոր վճարումները կատարի, որպեսզի կարողանա իր շինությունը օրինականացնել»,– ասում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Փաստաբանը չի հերքում` գումարը չափազանց մեծ է, և դրա պատճառով շատ քաղաքացիներ այսօր չեն կարողանում օրինականացնել իրենց ինքնակամները, չնայած օրենքը նման հնարավորություն ընձեռում է։

«Ես կարծում եմ` պետության կողմից սա ավելի շատ որպես զսպող մեխանիզմ կիրառվում, որպեսզի այլևս ինքնակամ կառույցները չօրինականացվեն կամ այլևս ինքնակամ կառույցներ չկառուցվեն»,– ասում է Արմեն Թևանյանը։

Փաստաբան Մարիետտա Միրիբյանն էլ հիշեցնում է, որ այս բարդ ընթացակարգը վերաբերում է 2021 թ.–ից հետո կառուցված շինություններին, և որ դրանց օրինականացման ժամկետը մինչև 2027 թ.–ի դեկտեմբերի 30-ն է։

«Քաղաքացիները ոչ միշտ են իրենց իրավունքները փորձում իրացնել»,– նկատում է նա։ Իսկ պատճառները ամենատարբեր են` օրենքի չիմացությունից մինչև գումարի բացակայություն։
Հաղորդման շրջանակներում չի շրջանցվել նաև Աէրացիայում տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքապետրանի որոշմամբ փորձ էր արվել քանդել ապօրինի շինություններ, որտեղ մի քանի ընտանիքներ էին բնակվում։

Անշարժ գույքի սեփականության իրավունքի մասին զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a comment