«Ռոսատոմը» Իրանի «Բուշեր» ատոմակայան է վերադարձրել արդեն 47 մասնագետի. Լիխաչով

Բաժանորդագրվել

Մասնագետների մի մասը Իրան կժամանի «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի պլանային-նախազգուշական վերանորոգման շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիան իրանական «Բուշեր» ատոմակայան է վերադարձրել արդեն 47 մասնագետի։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին հայտնել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Առայժմ 47-են վերադարձել, ձգտում ենք հասցնել150-ի», – ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ մասնագետների մի մասը Իրան կժամանի «Բուշեր» ԱԷԿ-ի առաջին բլոկի պլանային-նախազգուշական վերանորոգման շրջանակներում:

Հիշեցնենք՝ Իրանին հարվածներ հասցնելու պատճառով «Ռոսատոմ»-ի մոտ 600 աշխատակից դուրս է բերվել «Բուշեր» ատոմակայանից։ Մասնագետներին տարհանել են խմբերով։ Նրանք Իրանը լքել են Հայաստանով։ Հուլիսին կորպորացիան սկսել է անձնակազմին վերադարձնել ատոմակայան, բայց տարածաշրջանում լարվածության նոր փուլի պատճառով ստիպված էր դադարեցնել գործընթացը:

Leave a comment