https://arm.sputniknews.ru/20260912/hh-karavarutjuny-ksharunaki-pvokhhatucel-arcakhci-usanvoghneri-usman-vardzy-nakhagits-106769272.html
ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը. նախագիծ
ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը. նախագիծ
Sputnik Արմենիա
Շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում։ 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T13:37+0400
2026-09-12T13:37+0400
2026-09-12T13:37+0400
ուսանող
արցախ
փոխհատուցում
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/1872/84/18728469_0:84:1601:984_1920x0_80_0_0_75ec10171bee82ca919833a48f72ecea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։Նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 500 (200-ն ընդունվել են բարձրագույն և 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 մլն դրամ։Ընդ որում 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է շուրջ 112,5 մլն դրամ (որից բուհ ընդունվածների համար` 75 մլն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։Նշենք, որ շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75տոկոսը հաղթահարելու դեպքում։Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1500 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է շուրջ 1,8 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1872/84/18728469_88:0:1511:1067_1920x0_80_0_0_0314546caaa28f3e53357ba244d5a149.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսանող, արցախ, փոխհատուցում, բուհ
ուսանող, արցախ, փոխհատուցում, բուհ
Բաժանորդագրվել
Շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը։ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագիծը։
«Նախագծով առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել նաև Ղարաբաղից տեղահանված ընտանիքների՝ 2026-2027 ուսումնական տարում սահմանված կարգով բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված և առաջին կուրսում սովորողներին»,–նշված է նախագծում։
Նախագծով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված շուրջ 500 (200-ն ընդունվել են բարձրագույն և 300-ը՝ մասնագիտական ուսումնական հաստատություններ) ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի 225 մլն դրամ։
Ընդ որում 2026 թվականի բյուջետային տարում անհրաժեշտ է շուրջ 112,5 մլն դրամ (որից բուհ ընդունվածների համար` 75 մլն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվածների համար՝ 37,5 մլն) և նույնքան էլ 2027 թվականին։
Նշենք, որ շահառուներն ուսման վարձի փոխհատուցում են ստանում նախորդ կիսամյակի արդյունքում միջին որակական գնահատականի 75տոկոսը հաղթահարելու դեպքում։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ 2023-2024, 2024-2025 և 2025-2026 ուսումնական տարիներին ուսման վարձի փոխհատուցում են ստացել 1500 շահառուներ, որոնց ուսման վարձի փոխհատուցման նպատակով 2023-2026 թթ. հատկացվել է շուրջ 1,8 մլրդ դրամ։