Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ալեքսանյանը 2026թ. սեպտեմբերի 18-ից կազատվի վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Քրիստինե Սարգսի Ալեքսանյանին 2026 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.1-Ղ2-1) պաշտոնից»,- նշված է ոոշման մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: