«Երբ մենք ունենք քաղաքական հետապնդումների այսպիսի ծավալ, օրինակ՝ ընտանեկան բռնությունները դարձնել մարդու իրավունքների թիվ մեկ խնդիր, ես չեմ հասկանում»․ Ռուբեն Մելիքյան

«Մեր ժողովրդի հետ աշխատելով՝ պետք է ցույց տանք, որ քաղաքական հետապնդումների այս գործընթացը միայն որոշակի թվով անձանց չի վերաբերում։ Իմ աչքով եմ տեսնում, թե ինչպես ռեպրեսիվ մարմինների կողմից նորմալ է դառնում քաղաքացիների հետապնդումների գործիքի կիրառումը»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց՝ կարելի է հստակ տարբերակում տեսնել մարդու իրավունքների մասին խոսող իրական կամ կեղծ օրակարգերի միջև․ «Նկատել եմ, որ վերջերս իշխանության հետ ուղիղ կամ անուղղակի կապված մարդիկ մարդու իրավունքների հետ կապված բավականին ակտիվ գործունեություն են իրականացնում։ Մոռանալով սենյակի մեջ գտնվող փղին՝ խոսում են էլի կարևոր, բայց ոչ առաջնային կարևորության հարցերի մասին։

Չգիտեմ՝ ճիշտ ձևակերպումը որն է, որ հետո մեղադրանքներ չստանամ, քանի որ իսկապես կարևորում եմ այդ իրավունքները, որոնց մասին կխոսեմ, բայց երբ մենք ունենք քաղաքական հետապնդումների այսպիսի ծավալ, օրինակ՝ ընտանեկան բռնությունները դարձնել մարդու իրավունքների թիվ մեկ խնդիր, ես չեմ հասկանում, օրինակ՝ դատավարական ժամկետների երկար տևողությունը դարձնել թիվ մեկ խնդիր, ես դա չեմ պատկերացնում։

Քաղաքականությունն այն է, որ մարդու իրավունքների օրակարգը, այսպես թե այնպես, կա, եկեք դա լցնենք հարցերով, որոնք անշառ են»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment