Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը գրում է․
«Մեր խնդիրը դպրոցների ֆունկցիոնալ անգրագիտության մեջ չէ։ Ես, իմ բնավորության համաձայն, պիտի գնամ հասնեմ խնդրի բուն ակունքին։ Շատ ավելի լուրջ խնդիր կա այսօր Հայաստանում։ Աշակերտների ճնշող մեծամասությունը ոչ թե ուղղակի չի սիրում, այլ պարզապես ատում է դպրոցը։ Ու էդ ատելությունը սերմանողը, ցավոք, հենց դպրոցն է։ Խիզախություն ունեցեք, լայն բացեք աչքերը, նայեք ու տեսեք խնդիրը։ Որովհետև առանց խնդիրն ընդունելու` երբեք չի հաղթահարվելու։Սովորեցրեք երեխաներին սիրել ուսումը։ Դա ամենակարևոր հմտությունն է, որ երեխան պիտի ստանա դպրոցում։ Դա գրել֊կարդալուց, հաշվելուց էլ կարևոր է։ Որ պահից էդ սերը կորցրեցիք, մնացածն անիմաստ է դառնում։ Պիտի վերանայվի կրթական համակարգի ողջ մեթոդաբանությունը, եթե, իհարկե, ապագայի մտածող հասարակությունը մեզ պետք է…»։