ՀՀ-ում սկսում են հասկանալ, որ ԵՄ-ն մտադիր չէ կատարել ստանձնած պարտավորությունները. Աթաև

https://arm.sputniknews.ru/20260911/hh-um-sksum-en-haskanal-vor-em-n-mtadir-che-katarel-standznats-partavvorutjunnery-ataev-106682426.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78049264_260:0:2991:2048_1920x0_80_0_0_bd7d37e2935acc97805bf4cbf3e4ea14.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արթուր աթաև, եվրոպա, թրամփի ուղի (tripp)

արթուր աթաև, եվրոպա, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Հայաստանում արդեն սկսում են հասկանալ, որ ԵՄ-ն մտադիր չէ կատարել ստանձնած պարտավորությունները։ Ռուսաստանցի կովկասագետը նշում է՝ արաբները կատարում են խոստացածը, եվրոպական քաղաքական վերնախավը՝ ոչ։

Հենց հիմա՝ մեր աչքի առաջ փլուզվում է եվրոպական անվտանգային համակարգը։ Եվրոպայում քաղաքական կարգի և վերնախավերի արժեզրկումն արդեն կարելի է կայացած փաստ համարել։ Ավելին, այժմ այդ գործընթացը տարածվելով՝ բառի բուն իմաստով հասնում է Մերձավոր Արևելք և Հարավային Կովկաս։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում հայտարարեց քաղաքագետ-կովկասագետ Արթուր Աթաևը։

TRIPP-ն անհասկանալի է անգամ Սպիտակ տան համար՝ ո՛չ պլան, ո՛չ հզորություն, ո՛չ ռեսուրսներ

Ստեղծված իրավիճակը կովկասագետը բացատրում է հետևյալ կերպ. «Մենք ականատես ենք լինում հերթական տարածաշրջանային անվտանգության համակարգի և կառույցի փլուզմանը, այս անգամ՝ Հարավային Կովկասում։ Եվ, ցավոք, այդ համակարգի փլուզումն ուղղակիորեն ասոցացվում է Հայաստանի հետ։ Հենց միայն այն պատճառով, որ TRIPP նախագիծը հասկանալի չէ նույնիսկ Սպիտակ տան համար։ Չկա հստակ դիվերսիֆիկացիա, պլան, նախագծային հզորություններ, քաղաքական և տնտեսական ռեսուրս»։

Ստացվում է, որ սա ընդամենը բիզնես-նախագիծ է։ Այնպիսին, որը, մեծ հաշվով, հանգամանքների իդեալական դասավորության դեպքում ունակ է և «կրակել», բայց, ըստ ամենայնի, դառնում է լուրջ կորուստների պատճառ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Մեր զրուցակիցը նշում է, որ դա կարող է նույնիսկ բացահայտ աղետի հանգեցնել։

Եվրոպական ապակայունացման վիրուսն արդեն հասել է Հարավային Կովկաս։ Հիմա նկատվում է Անդրկովկասի քաղաքական վերնախավի եվրակենտրոնությունը, որին պետք է ոչ թե գլոբալ տարածաշրջանային կայունություն, ինչի մասին անընդհատ հիշեցնում է, և ինչի համար բառացիորեն մարտնչում է Իրանը։ Այս երկիրը Հարավային Կովկասը տեսնում է բացառապես կայունության ձևաչափով, ընդ որում՝ տարածաշրջանային նման կայունությունը անհրաժեշտ է և Ռուսաստանին։ Ինչը չես ասի այն նույն ամերիկացիների ու եվրոպացիների մասին, որոնց համար տարածաշրջանային կայունությունը բոլորովին կարևոր չէ, Ճիշտ հակառակը՝ ապակայունացումը բխում է նրանց շահերից։

Անվտանգության երաշխավոր 102-րդ ռազմաբազային այլընտրանք չի լինի

Աթաևի խոսքով, Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դիրքորոշումը չի կարող չնյարդայնացնել ռուսական քաղաքական վերնախավին։ Փորձագետի գնահատմամբ, եվրակենտրոնության դեմ հանդես եկող ուժերի հետապնդման, Կարապետյանի, Ծառուկյանի և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների, արդեն նույնիսկ ոչ թե ակնարկների, այլ Գազպրոմի և ՀԿԵ-ի վերաբերյալ բացեիբաց հայտարարությունների տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցի բարձրացումը:

Ակնհայտ է, որ ռուսական բազայի տեսականորեն հնարավոր դուրսբերումը Հայաստանից ուղղակիորեն բխում է իշխող կուսակցության՝ ներկայիս, ինչպես արդեն ասվեց, հայկական եվրակենտրոն քաղաքական վերնախավի շահերից։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նույնիսկ եթե ռուսական զորքերը դուրս բերվեն, ապա դրանց արագ այլընտրանքային փոխարինում չի լինի։ Եվ տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման համար, ինչպես կարծում է մեր հյուրը, գոնե ինչ-որ, թեկուզ համեմատաբար դրական սցենար կանխատեսել դժվար թե ստացվի։

Այդ դեպքում հայկական պետականության թուլացման կողմնակիցների համար կարևոր կլինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դիմակայությունն Իրանի հետ տարածվի, ընդլայնվի, ներթափանցի նաև Հարավային Կովկասի տարածաշրջան: Եթե այն շոշափի Հայաստանի շահերն ու տարածքը, ապա դա կարող է «հարմար առիթ» դառնալ Իրանին որպես տարածաշրջանը ապակայունացնող, «ապակառուցողաբար խաղացող» երկիր ներկայացնելը։

Արաբները կատարում են իրենց խոստումները, իսկ եվրոպական քաղաքական վերնախավը՝ ոչ

Չի բացառվում նաև այն սցենարը, երբ տարածաշրջանում թյուրքական և հայ-հնդեվրոպական գործոնների միջև առճակատում հրահրվի։ Դա այն դեպքում, եթե ադրբեջանական կողմի առաջ քաշած մի շարք պայմաններ չկատարվեն Հայաստանի կողմից։ Հենց այդ ժամանակ հնարավոր կլինի սադրել մի իրավիճակ, երբ առճակատումը, գուցե նույնիսկ զինվորականների ներգրավմամբ, կսկսի անվերահսկելի տատանումներ ունենալ։

Երրորդ սցենարը, որը շատ ավելի դրական է, և նախաձեռնվում է հենց ավելի շատ ուժերի կողմից, որոնք կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այն է, որ Հայաստանը կդառնա նոր գլոբալ քաղաքական հանգույց՝ ավելի շատ տնտեսական թեքմամբ։

Եթե խոսենք տարածաշրջանում իրադարձությունների զարգացման դրական սցենարների մասին, ապա քիչ հավանական է (բայց հնարավոր), որ Հայաստանը դառնա միջազգային տնտեսաքաղաքական հանգույց, ինչպես դա հայտարարում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Իսկ Հայաստանի շահերի տրամաբանության տեսանկյունից և՛ ամենացանկալի, և՛ իրատեսական տարբերակն այն է, որ բանակցությունների և նախաձեռնությունների արդյունքում հավասարակշռություն գտնվի թե՛ առևտրի, թե՛ ԵԱՏՄ շրջանակներում քաղաքական բաղադրիչի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Այժմ ձեռնարկվում են հայկական մրգերի և բանջարեղենի համար ռուսական սպառողական շուկային այլընտրանքներ գտնելու ինչ-որ փորձեր։ Կա, օրինակ, Էմիրությունների հետ համաձայնագիր, բայց, ինչպես նկատում է քաղաքագետը, դա, այնուամենայնիվ, Եվրամիության հետ չէ։ Հայկական քաղաքական վերնախավը արդեն հասկանում է, որ Եվրոպան ամենևին էլ մտադիր չէ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է։ Ո՛չ մրգերի ու բանջարեղենի, ո՛չ ծաղիկների ու ձկան առումով: Արաբները կատարում են խոստացածը, իսկ եվրոպական քաղաքական վերնախավը՝ ոչ։

Leave a comment