«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք» ու հանձնել, հետո «Էրիվանի» նյարդը կսկսի հանել։ Մենք դա չենք թող»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, եթե Տիգրանաշենը ճանաչեն «ապօրինի գույք», ադրբեջանցիները կգան ու կբնակվեն․ «Փաշինյանը փոխանակ գա, խնդրի, օգնենք իրեն, հերթով անուններ է կտա՝ Էրիվան, Գյոյչա»։Սամվել Կարապետյանն ասաց, որ իրենք հիմա մշակում են լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին դառնա տուրիստական կենտրոն, տարբեր արտադրություններ գործեն, որպեսզի ժողովուրդն իր հայրենիքից դուրս չգա։