Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 15։56-ին, հայտնել են, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից լանջին գտնվող «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ, արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուն և տեղափոխել անվտանգ տարածք։