ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.09.2026 | 21:00

Իրավակա՞ն, թե՞ քաղաքական հետապնդումներ են մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի և այլոց ներգրավմամբ քրգործերը։ Նրանցից բացի այս օրերին պատգարակով պարբերաբար դատական նիստերի է մասնակցում նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ումից 193 գույք է ցանկանում բռնագանձել պետությունը և այլ ունեցվածք։ ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի ղեկավարներից ևս դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև հարյուրավոր միլիոն դոլարների գույքային և ֆինանսական կարողություններ։ 

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի դաշինքի ներկայացուցիչները նրա նկատմամբ քրեական հետապնդումը որակում են աշխարհաքաղաքական գործ, հավանաբար գործը տեղավորելով Արևմուտքի և ՌԴ-ի դիմակայության մեջ։ Մինչդեռ իշխանությունը պնդում է՝ թալանվածը վերադարձնում են պետությանը և գործ ունենք արդարադատության հետ։ Ի՞նչ պրոցես է այսօր ընթանում Հայաստանում այս գործերով՝ քրեակա՞ն, քաղաքական հետապնդում։

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Հասմիկ Հակոբյանը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Գարեգին Միսկարյանը՝ «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ»-ի նախագահ, Գևորգ Դավթյանը՝ փաստաբան, Մեսրոպ Մանուկյանը՝ ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր, Սուրեն Սուրենյանցը՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ։

 

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

Leave a comment