«Ուռա՞ծ ես եղել». զոհվածի հայրը ձեռքի իրը նետեց Եղիշե Հակոբյանի վրա

«Եղիշ, որ փեջը վառեցիր, կպավ, ու այնքան ուժեղ չէր, որ դու վառվես, կարո՞ղ էիր սենյակի դուռը բացել ու շեմին քնած զինվորի ձեռքից քաշել»,- այսօր Ազատի կացարանի հրդեհի գործով հիմնական մեղադրյալներից Եղիշե Հակոբյանի հարցաքննության ժամանակ դատարանում Հակոբյանին այս հարցն ուղղեց զոհված զինվորներից Գոռ Մարտիրոսյանի հայրը՝ Դավիթ Մարտիրոսյանը։

«Ի վիճակի չեմ եղել»,- պատասխանեց Եղիշե Հակոբյանը։

«Ուռա՞ծ ես եղել»,- հարցրեց Գոռ Մարտիրոսյանի հայրը։

«Չէ, վառված եմ եղել»,- պատասխանեց Հակոբյանը։

Մարտիրոսյանի հայրը զայրացավ․ «Փեջը չկպած վառվա՞ծ ես եղել, ասում ես՝ բոցը դեմքիս է տվել, ոտքերդ ու ձեռքերդ վառվա՞ծ են եղել»։

Զոհվածի հայրը Հակոբյանին մեղադրեց զինվորներին միտումնավոր վառելու համար,  և երբ Հակոբյանն արդարացավ, որ որևէ միտում չի ունեցել, լավություն է արել՝ վառարանը վառելու փորձով, զոհվածի հայրը զայրացավ ու սկսվեց վեճ:

Զոհվածի հայրը՝ Մարտիրոսյանը,  հայհոյեց Հակոբյանին,  սկսեց գոռալ, իսկ մյուս զինվորի՝ Հայկ Կիրակոսյանի հայր Գաբրիել Կիրակոսյանը ձեռքի իրը նետեց Եղիշեի ուղղությամբ։

 

Դատարանը ծնողներին դուրս հրավիրեց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment