Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը

Կիրանցից մինչև Ստեփանավան՝ 177 կմ լեռնային ճանապարհ, Տավուշից դեպի Լոռի՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ:

Երկրորդ փուլն ավարտվել է լարված պայքարով, իսկ առաջինը եզրագիծը հատել է Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին՝ հաղթահարելով մրցուղին 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Երկրորդ փուլի արդյունքները՝

Ֆեդերիկո Իակոմոնի

Լեոնարդո Վեսկո

Քևին Բիեհլ

Հաղթանակը Ֆեդերիկո Իակոմոնին նվիրել է իր տատին, որը, ցավոք, կյանքից հեռացել է այս շաբաթ:
Մարզաշապիկների առաջատարները՝
Կարմիր` Ալեքսանդր Բալմեր
Նարնջագույն` Ալեքսանդր Բալմեր
Կապույտ` Լեոնարդո Վեսկո
Սպիտակ` Ֆլեթչեր Մեդուեյ

Երկրորդ փուլն ավարտված է, իսկ պայքարը շարունակվում է։ Վաղը նախատեսված է Մարտունի-Դիլիջանի պարզ լիճ երթուղին:

Leave a comment