Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.09.2026 | 19:30

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանի համար «լիովին կորած» չի համարում։ Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը ռուս փորձագետի տեսանկյունից վերլուծելով՝ Մարկեդոնովը նաև բացատրում է Մոսկվայի տրամաբանությունն ու ընկալումները, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում, որ դրանք լիովին համապատասխանում են իր սեփական գնահատականին։

Նրա կարծիքով՝ չնայած Մոսկվայի ու Երևանի միջև կուտակված համակարգային տարաձայնություններին, երկու կողմերը դեռևս չեն ձգտում հարաբերությունների վերջնական խզման։ Խոսելով Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև Բիշքեկում կայացած հանդիպման մասին՝ Մարկեդոնովը նշել է, որ երկու առաջնորդներն էլ, նշելով առկա տարաձայնությունները, «չէին շտապում լիովին կտրել գորդյան հանգույցները»։ Նա կարծում է, որ մեկ կամ երկու հանդիպումը բավարար չէ մի քանի տարի շարունակ կուտակված խնդիրները լուծելու համար։

Միաժամանակ, Մարկեդոնովը ռուս-հայկական շփումների շարունակությունը, Մոսկվայում հայտարարված հանդիպումը, միջուկային էներգիայի շուրջ բանակցությունները և այլ համատեղ նախագծերը համարում է որպես ապացույց այն բանի, որ «բոլոր ճոպանները կտրված չեն», և որ պրագմատիկ փոխազդեցության համար տարածք է մնացել։

«Նման բիշքեկներ պետք է շատ լինեն»,- վստահ է քաղաքագետը՝ դեմ արտահայտվելով այն բանին, որ Ռուսաստանն իր գործողություններով Հայաստանին հակառուսական ճամբար մղի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան

 

 

Leave a comment