Թրամփի և Պուտինի հարաբերությունների վրա դժվար թե որևէ մեկը կարողանա ազդել. Պեսկով

Բաժանորդագրվել

Ավելի վաղ իտալական La Stampa թերթը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին հույս ունի Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի երկրորդ կեսին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սեփական ընկալումն ունի, և դժվար թե որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թրամփն իր ընկալումն ունի, նա իր հարաբերություններն ունի Պուտինի հետ։ Եվ դժվար թե որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա»,- ասել է Պեսկովը «Իզվեստիա»-ին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱՄՆ նախագահին համոզեն հրաժարվել Պուտինի հետ հանդիպումից և դրանով իսկ տապալեն բանակցությունները։

Ավելի վաղ իտալական La Stampa թերթը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին ակնկալում է Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի երկրորդ կեսին։

Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ այս պահին նոյեմբերին սպասվող ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Միաժամանակ նա հնարավոր է համարել, որ համապատասխան պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել ավելի ուշ։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը Չինաստանում։

Leave a comment