Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել

Բաժանորդագրվել

Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Տավուշի մարզում էկոպարեկներն անտառային տարածքում նկատել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա, հետևել տեղաշարժին ու արձանագրել, որ վարորդը սկսել է բեռնաթափել ավտոմեքենայում առկա փայտանյութը։

Ինչպես հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը, կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում ենթադրյալ իրավախախտը փայտանյութը կրկին բեռնել է ավտոմեքենան և տեղափոխել Էկոպարեկային ծառայության Բերդի տեղամաս։
Հայտնաբերված փայտանյութի ծավալը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 3 խմ։

Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։

Leave a comment