Քննարկվել են կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը վարել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով Նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները՝ անդրադառնալով դրանց հիմնական ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկայացված թեմաների շուրջ։