Ռուսաստանի տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում. Պուտին

Ռուսաստանի տնտեսությունը ավելի ուժեղ ու կայուն է դարձել։ Այս մասին Նյու Դելիում՝ ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովում իր ելույթի ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի տնտեսությունում կառուցվածքային փոփոխություններ են սկսվել։ Դրանց շնորհիվ տնտեսությունը դարձել է ավելի ուժեղ, կայուն և ճկուն։

Վերջին երեք տարիների ընթացքում տնտեսության աճի տեմպը գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը նաև ՀՆԱ-ն։

2023-2025 թվականներին ՀՆԱ-ն աճել է 10,3%-ով, իսկ գործազրկությունը նվազել է մինչև 2,3%՝ հասնելով ռեկորդային նվազագույն մակարդակի»,- ասել է Պուտինը։

 

Leave a comment