Հութիները Եմենի տարածքից վերահսկողության տակ են վերցրել ևս 5 հազար ք/կմ․ հայտարարություն

Բաժանորդագրվել

Գործողությունն իրականացվել է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ Եմենի արևմտյան ափամերձ շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երկրի հյուսիսը վերահսկող եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ Կարմիր ծովի ափամերձ Թաիզ և Հոդեյդա նահանգներում գրավել է ևս վեց շրջան։ Շարժման պնդմամբ՝ մեկ շաբաթ տևած մարտերի ընթացքում իրենց վերահսկողության տակ է անցել շուրջ 5,4 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք։

Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ գործողությունն իրականացվել է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ Եմենի արևմտյան ափամերձ շրջաններում։

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները․ քաղբյուրոյի անդամ

Նրա խոսքով՝ հարձակման նպատակը մի շարք շրջաններից Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերի դուրսմղումն էր։

Սարիան պնդում է, որ մարտական գործողությունների արդյունքում հութիները վերահսկողություն են սահմանել Թաիզ և Հոդեյդա նահանգների վեց շրջանների նկատմամբ։ Շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ տարածքները ներկայում «Անսար Ալլահի» ուժերի վերահսկողության տակ են։

Leave a comment