ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի ներկայացուցիչներին։
Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են Դիլիջանում զբոսաշրջության, կրթության և ենթակառուցվածքների զարգացմանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Դիլիջանում հիմնադրամի կողմից գործարկված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի գործունեությանը։
Քննարկվել են սփյուռքահայերի ներգրավվածության, ինչպես նաև համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: