Մոսկվայում բողոքի ցույց է անցկացվել Բեռլինի «Ռուսական տան» փակման դեմ

Բաժանորդագրվել

Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Բեռլինում «Ռուսական տունը» փակելու որոշման։

Հավաքվածները բերել էին պաստառներ «Մշակույթին՝ այո՛, արգելքներին՝ ո՛չ» և «Ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ փակում են դռները մշակույթի առջև» գրություններով։ Նրանց խոսքով՝ ռուսական մշակույթը չի կարող թիրախ լինել, իսկ ռուսաց լեզուն ու գրքերը սպառնալիք չեն ներկայացնում Գերմանիայի համար։

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի կառավարությունը չեղարկել էր «Ռուսական տան» գործունեության մասին համաձայնագիրը՝ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերված ԱԹՍ-ի հետ կապված միջադեպի պատճառով։

Բեռլինում ՌԴ դեսպանատունն դա անվանել էր «հապշտապ սարքած սադրանք»՝ նշելով, որ այն «ծառայում է բացառապես Կիևի և եվրոպական քաղաքական դասի ռազմապաշտ թևի նպատակներին»։

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ-ն հետ է կանչել Ռուսաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի գործունեության թույլտվությունը, ինչպես նաև չեղարկել է Սանկտ Պետերբուրգում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը։

Leave a comment