Կարապետյանն ընդունել է Կոպիրկինին․ քննարկվել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր

Քաղաքականություն

11.09.2026 | 16:23

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։ 

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։

Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

Leave a comment