Մադուրոյի կինը հիվանդության պատճառով խնդրել է մինչև դատավարությունը իրեն տնային կալանք նշանակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի պաշտպանական կողմի ներկայացուցիչները Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանին խնդրել են նրան մինչև գործի ըստ էության քննության մեկնարկն ազատել կալանքից՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Ինչպես նշել են փաստաբանները, Ֆլորեսը դեռևս Վենեսուելայից ձերբակալվելուց և դուրս բերվելուց առաջ սրտի վիրահատություն է տարել։ Կալանքի տակ գտնվելուց հետո Վենեսուելայի նախագահի կինը ստիպված է մի քանի դեղամիջոց ընդունել և սրտի նոպայի դեպքում իր մոտ նիտրոգլիցերին պահել, ինչի կապակցությամբ պաշտպանական կողմն առաջարկում է բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Բացի այդ, միջնորդության մեջ ընդգծվում է, որ Ֆլորեսը հասարակության համար վտանգ չի ներկայացնում։

Այս տարվա հուլիսին դատավոր Էլվին Հելլերսթայնը Մադուրոյի և Ֆլորեսի գործով դատավարության մեկնարկը նշանակել է 2027 թվականի հունիսի 1-ին։

Leave a comment