Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

11.09.2026 | 15:02

Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքի երկինքը լուսավորվել է անօդաչու թռչող սարքերի լույսով՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում։

«2,977 Lights Over New York Harbor» խորագրով նախագծում օգտագործվել է 2,977 լույս՝ հարձակումների հետևանքով զոհված յուրաքանչյուր անձի համար։ Լույսերը բարձրացել են երկինք, ապա միավորվելով՝ ամբողջական ճարտարապետական մասշտաբով ձևավորել են Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների ուրվագիծը։

Կազմակերպիչների խոսքով՝ հիշատակի հանրային արվեստի ինստալյացիան մշակվել է 9/11 համայնքի անդամների, այդ թվում՝ ընտանիքի անդամների, փրկվածների և առաջին արձագանքողների հետ համագործակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment