Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կղեկավարի ԵՊՀ-ն (PAN.am)

Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտոր:

«Փակ և գաղտնի քվեարկության արդյունքով համալսարանի հոգաբարձուների խորհուրդը պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրել է ԵՊՀ ռեկտոր»,-հայտնում է համալսրանը:

Հովհաննիսյանը միակ թեկնածուն էր:

Հովհաննիսյանն առաջին անգամ ռեկտոր էր ընտրվել 2021 թվականին՝ այդ ժամանակ փոխվեց բուհի կանոնադրությունը, վերացվեց դոկտորի և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը, որոնք այդ պահի դրությամբ Հովհաննիսյանը չուներ:

Leave a comment