«ՀՀ-ում հաստատվել է բռնատիրական, մեկ մարդու իշխանություն»․ Ստեփան Դանիելյան

«Բազմաթիվ թերություններ կային մինչև 2018-ը, բայց այն, ինչ հիմա կատարվում է, արդեն անհամեմատելի է, այս խախտումներն արդեն կրում են տոտալ բնույթ։ Ըստ էության ՀՀ-ում հաստատվել է բռնատիրություն, մեկ մարդու իշխանություն»,- «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի» «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացման ժամանակ ահազանգեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա տեղեկացրեց՝ զեկույցը հասանելի է համացանցում անգլերեն և հայերեն լեզուներով, փաստաթուղթն ուղարկվել է բոլոր դեսպանատներին, միջազգային կառույցներին, հայաստանյան լրատվամիջոցներին։

Լուսանկարը՝ Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Ստեփան Դանիելյանը փաստեց՝ 2018-ից սկսած մենք անընդհատ լսում ենք այդ համեմատությունը՝ մինչև 2018-ը ինչ է եղել և ինչ է եղել 2018-ից հետո․ «Լսում ենք, որ 2018-ից մենք արդեն ժողովրդավարության կղզյակ ենք, արդեն օրենքի իշխանությունն է գործում ՀՀ-ում, մեր ինքնիշխանությունն է ամրապնդվում և բազում հաջողություններ ունենք։ Հետաքրքիր կլիներ համեմատել՝ իսկ իրավական առումո՞վ ինչ իրավիճակ էր մինչև 2018-ը և 2018-ից հետո։ Ակնհայտ է, որ այժմ խախտումները կրում են համատարած բնույթ»։

«Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում-հունիս-հուլիս, 2026թ․» փաստահավաք զեկույցի ներկայացումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment