Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու. Փաշինյան

Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք որևէ բիզնեսի հետ, որևէ տեղ, որևէ առնչություն չունենք, բացի այն, ինչ որ հայտարարգրել ենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանում կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի պարտականությունն է ստուգել և վեր հանել բոլոր այն դեպքերը, որոնք չեն հիմնավորում մարդկանց օրինական եկամուտները:

«Ասենք չի կարող լինել «Ռոլեքս» ժամացույց, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հասանելիություն ունի բոլոր տվյալներին, չտեսնի այդ ժամացույցի օրինական ձեռք բերման աղբյուրը»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով նվերներ ստանալու հետ կապված հարցին՝ Փաշինյանը բացատրեց, որ սա էլ կարգավորված է օրենքով, որի համաձայն արգելում են պաշտոնյաներին նվերներ ստանալ:

«Նախորդ օրը Փարիզ թռնող օդանավի մեջ մի մարդ բերել է ինչ-որ բան է ուզում նվիրի: Ինչ-որ փոքր շղթա էր, ոսկեգույն: Հարցնում են՝ ինչ մետաղից է, ասում է, որ թանկարժեք չի: Ասում եմ, ինչ մետաղից է, ասում է. «Դե արծաթ է»: Ասում եմ շնորհակալ եմ շատ, ինքն էլ սփյուռքահայ ոսկերիչ էր: Ասում եմ շնորհակալ եմ շատ, բայց մենք օրենք ենք ընդունել, ես չեմ կարող ձեր նվերը ընդունել: Մենք այսպես նեք վարվում: Ով այսպես չի վարվում, հետևանք կառաջանա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև հավելեց, որ Հայաստանում արտոնյալներ չկան ու չեն լինելու:

«Եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը և հիմնավորեք, որ արտոնյալ է, դրան կհետևեն հետևանքներ»,-ասաց վարչապետը:

Leave a comment