Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել է զարգացնել Միջին Ասիայի և Անդրկովկասի միջև միջանցքը

https://arm.sputniknews.ru/20260911/uzbekstany-hajastanin-arajarkel-e-zargacnel-mijin-asiaji-ev-andrkvovkasi-mijev-mijancqy-106720154.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/15/97120613_0:0:2729:2047_1920x0_80_0_0_52c2d6a403755917c815d874ce75e6bf.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուզբեկստան, հայաստան, նիկոլ փաշինյան, շավքաթ միրզիյոև, լոգիստիկա

ուզբեկստան, հայաստան, նիկոլ փաշինյան, շավքաթ միրզիյոև, լոգիստիկա

Բաժանորդագրվել

Շավքաթ Միրզիյոևը հանդես է եկել լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների զարգացմամբ փոխկապակցվածության ամրապնդման օգտին:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ուզբեկստանը Հայաստանին առաջարկել է զարգացնել Միջին Ասիայի և Անդրկովկասի միջև տրանսպորտային միջանցքը։ Այս մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Տեղեկությունը հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Միրզիյոևը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանները միավորող լոգիստիկայի և տրանսպորտային միջանցքների զարգացմամբ փոխկապակցվածության ամրապնդման օգտին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցեր, առաջին հերթին առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում:

«Այս համատեքստում հատկապես կարևորվել է արդյունաբերական կոոպերացիայի նոր համատեղ նախագծերի մշակումը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Ուզբեկստանի նախագահը բարձր է գնահատել ջանքերը Ադրբեջանի հետ «խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման ուղղությամբ, որը կդառնա տարածաշրջանային կայունության և զարգացման ամուր հիմք»:

Քննարկվել է նաև երկկողմ և բազմակողմ, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում միջոցառումների ժամանակացույցը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի և Ղազախստանի միջև Իրանի տարածքով գործարկվել է երթուղի՝ Թուրքմենստանի և Ուզբեկստանի միացմամբ։ Այս ուղղությունը ծառայում էր որպես Չինաստանից Հայաստան բեռների առաքման նոր երթուղի, որն ունի երկու գործող մասնաճյուղ.

■ Չինաստան (Խորգոս)-Ղազախստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան,

■ Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան:

Ներկա դրությամբ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին տվյալ ուղղությունը ամբողջ հզորությամբ չի աշխատում։

Leave a comment