ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է օկուպացված Արցախ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մասնակցում է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ Արցախ կատարած երկօրյա այցին։

Ինչպես հայտնում է Report-ը, երեկ Գրոնոն բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Դիվանագիտական պատվիրակությանը ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այցին մասնակցում են 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի 150 ներկայացուցիչներ։

Aysor.am

Leave a comment