Հայաստանում գազն էժան չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին, համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը շահութաբեր ընկերություն է, սա փաստ է, որը պետք է արձանագրել։
Նա ասաց, թե չի լինելու է այնպիսի ոլորտ, որտեղ չեն գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով։
«Մենք մեր անկախությունը, պետականությունը զարգացնելու ենք, կոնկրետ իրավիճակներ կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել։
«Եթե կա հնարավորություն երկրորդ, երրրորդ, չորրորդ տեղից գազ բերելու, մենք գնալու ենք այդ ճանապարհով, եթե հնարավորություն կա, որ ԹՐԻՓՓ-ով անցնի գազամուղ, մենք ադ ճանապարհով էլ կգնանք, մենք պատկերացնում ենք մեր անելիքները բոլոր սցենարներով»,- հավելեց նա։