Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է ԵՊՀ ռեկտոր
ԵՊՀ-ից հայտնում են․
Այսօր տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի ռեկտորի մրցութային ընտրությունը։
Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 14 կողմ, 3 դեմ և 2 անվավեր ձայների հարաբերակցությամբ պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանին հինգ տարի ժամկետով ընտրեց ԵՊՀ ռեկտոր։