Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը փորձում է ձգձգել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը՝ հուսալով, որ դեմոկրատները կվերադառնան իշխանության, քանի որ նրանք փաստացի թույլ կտան Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք փորձում են ամեն ինչ անել՝ ինձնից ազատվելու համար, քանի որ կարծում են, թե դեմոկրատները փաստացի թույլ կտան իրենց միջուկային զենք ունենալ։ Նրանք միջուկային զենք չեն ունենա», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ եթե չլինեին իր նախկինում ձեռնարկած քայլերը, Թեհրանը, հնարավոր է, արդեն իսկ միջուկային զենք ունենար։