Հայաստանում շուրջ 2 մլրդ դրամ կհատկացվի դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման համար


ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում բյուջետային միջոցների վերաբաշխման միջոցով 1,98 միլիարդ դրամ կհատկացվի մարզերի 14 դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգման և հիմնանորոգման համար, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Աշխատանքները կիրականացվեն Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում։


Ինչպես նախարարը նշել է ուրբաթ կայացած կառավարության նիստում, նախագծով ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 9,8 կմ, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և գտնվում են տարբեր փուլերում։


«Դրանք նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ընդ որում՝ աշխատանքների զգալի մասը կկատարվի արդեն սեպտեմբերին», – ասել է Խուդաթյանը:

Leave a comment