Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալման Ալ Սաուդը հինգշաբթի օրը երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով հարվածներ հասցնել «Անսար Ալլահ» ապստամբ շարժման անդամների՝ եմենցի հութիների դիրքերին։
Այս մասին հայտնել է «Axios» լրատվամիջոցը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ հաղորդման՝ թագաժառանգը դիմել է Թրամփին հութիների կողմից լարվածության սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ ԱՄՆ-ի ներկայիս առաջնահերթություններն են Իրանին հակազդելը և Հորմուզի նեղուցի բաց լինելն ապահովելը։
Մինչդեռ, լարվածության սրման ֆոնին, Պենտագոնը հինգշաբթի օրը խորհրդակցությունների նպատակով Սաուդյան Արաբիա է գործուղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերին։