Երբ պաշտպանվել սեզոնային գրիպից. նախարարը մանրամասնում է

Բաժանորդագրվել

Պատվաստման համար մայրաքաղաքում շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է ՀՀ-ում: Այս մասին տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Աշնանը կամ ձմռանը գրիպով չհիվանդանալու համար պատվաստվելու պահը հիմա է: Այսօրվանից Երևանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաներն արդեն ունեն, հաջորդ շաբաթվանից արդեն կհամալրվեն բոլոր մարզային պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները: Այս պահին բաշխման փուլում ենք»,- ասել է Ավանեսյանը:

Նա ընդգծել է, որ մայրաքաղաքում քաղաքացիների համարավետության համար շարժական կետերի բաշխվածությունն են ընդլայնելու: Դրանք լինելու են Վերնիսաժի, Հանրապետության հրապարակի հարևանությամբ, Գայի արձանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում, Մերգելյանում, Աջափնյակ վարչական շրջանում՝ Kiser սուպերմարկետի մոտ: Դավիթաշենում՝ Yerevan city սուպերմակետի մոտ, Օպերայում և «Դալմա մոլի» մոտ:

Ինչ վերաբերում է մեծ ընկերություններին, որոնք ցանկություն ունեն կոլեկտիվով պատվաստվել, ապա կարող են դիմել, ու նրանց համար պատվաստումային օրեր կսահմանվեն:

Ավանեսյանը հավելեց, որ պատվաստումն անվճար է ու քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից:

Leave a comment