ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի զղջում փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարվածի համար և նույն քայլին կդիմեր, եթե ստիպված լիներ կրկնել այն։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ հավատում «զղջում» բառին։ Միշտ էլ կարող են որոշակի կասկածներ լինել, ոմանք ինձ հարցրել են այդ մասին։ Եթե ստիպված լինեի կրկնել, ճիշտ նույն կերպ կվարվեի։ Ես նրանց զրկեցի միջուկային ներուժից»,- պատասխանել է Թրամփը՝ անդրադառնալով այդ հարցին։
Նրա խոսքով՝ ինքը ձեռնպահ է մնում Իրանի դեմ «լիամասշտաբ» հարձակում սկսելուց՝ մասամբ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների պատճառով։
«Այն պետք է ավարտվի ընտրություններից անմիջապես հետո», – ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հակամարտությունը։․ «Հնարավոր է՝ այն ավարտվի դրանցից առաջ, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա հենց դրանից հետո»։