Ալժիրը սեպտեմբերի 11-ից կփակի իր օդային տարածքը Միացյալ Արաբական Էմիրություններում գրանցված քաղաքացիական և ռազմական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Սահմանափակումները հաստատվում են Ալժիրի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։ Արգելքը գործելու է ինչպես դեպի Ալժիր թռչող, այնպես էլ երկրից մեկնող ինքնաթիռների համար։
Ընդ որում, իշխանությունները բացառություն են արել ԱՄԷ–ի և Ալժիրի մայրաքաղաքի Հուարի Բումեդիենի անվան միջազգային օդանավակայանի միջև առևտրային ուղևորատար չվերթերի համար։ Դրանք կարող են իրականացվել մինչև 2026 թվականի վերջը։
Ավելի վաղ Ալժիրը հայտարարել էր ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Էմիրություններին մեղադրելով «թշնամական գործողությունների» մեջ։