Դավաճանությունը Չ-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Բոլոր ֆռանգյուլներն ունեն բացատրություն։ Այդ բացատրությունն առաջին հերթին հենց իրենց համար է – իրենք իրենց են փորձում համոզել, որ իրենց մեղադրողները սխալ են, իսկ իրենք՝ ճիշտ։

Բայց մարդու «ներքին սահմանադրությունը» անփոփոխելի «հոդվածներ» ունի- օրինակ, դավաճանությունը Չ-դավաճանությունից զատող սահմանը շատ հստակ է։

«2+2»-ի պես։ Ու բոլոր ֆռանգյուլները, եթե նույնիսկ դա չեն հասկանում, ապա զգում են «մաշկով»։

Զգում են ու անընդհատ փորձում են իրենք իրենց համոզել, որ իրենց մեղադրողները սխալ են, իսկ իրենք՝ ճիշտ։ Սիզիփոսի պես»։

 

 

Leave a comment