Շուշիի արևելյան գերեզմանոցը հողին է հավասարեցվել․ խաչքարերի ու տապանաքարերի փոխարեն՝ կոյուղատար. «Ազատություն»

Շուշիի արևելյան գերեզմանոցի պատմական տապանաքարերն ու 12-13-րդ դարերի խաչքարերը այժմ հողին են հավասարեցված: Այդ տեղով հիմա Ադրբեջանի իշխանությունը կոյուղատար խողովակներ է անցկացնում:

Շուշիի այս պատմական գերեզմանոցում միայն հայեր չէին, այստեղ ննջում էին նաև ռուսական կայսրության բարձրաստիճաններ ու եվրոպացիներ: Նաև Սոֆիա-Ռեգինա Ռիանդերի տապանաքարն էր այստեղ՝ գերմանացի պրոֆեսորի դուստրը:

Արցախի հուշարձաններով ավելի քան 50 տարի զբաղվող Սլավա Սարգսյանը, Ադրբեջանի կողմից հայկական հետքերի հերթական ավերման մասին շատերի պես Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնի փաստագրությունից է տեղեկացել:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment