Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել

Քաղաքականություն

10.09.2026 | 21:13

Ստամբուլի Մալթեփե շրջանում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, գրում է Turkiye Today-ը։

Նախնական տեղեկություններով՝ անհայտ պատճառով վեճ է ծագել տանտեր Օսման Ա.-ի և նրա վարձակալ Մեհմեթ Թ.-ի միջև։ Վեճը կարճ ժամանակ անց վերածվել է ծեծկռտուքի։ Այնուհետև Մեհմեթ Թ.-ն կրակ է բացել Օսման Ա.-ի, նրա կնոջ՝ Նուրսեն Ա.-ի և դեպքի վայրում գտնվող փաստաբան Էմիր Ալի Ս.-ի ուղղությամբ։ Օսման Ա.-ն և Նուրսեն Ա.-ն տեղում մահացել են, իսկ Էմիր Ալի Ս.-ն վիրավորվել է։

Հարձակումից հետո Մեհմեթ Թ.-ն մնացել է տարածքում՝ զենքը ձեռքին, և կրակ բացել ոստիկանության վրա։

Մեհմեթ Թ.-ն ձերբակալվել է։ Տեղական հաղորդագրությունների համաձայն՝ նա նախկինում երեք անգամ դատապարտվել է սպառնալիքների և վիրավորանքների համար։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment