Tour of Armenia. առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին

Սպորտ
Պաշտոնական

Tour of Armenia. առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին

«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի առաջին մրցումային օրը մեկնարկել է Գավառից՝ ձգվելով մինչև Մեծ Մասրիկ։ Մարզիկները հաղթահարել են 135 կմ երկարությամբ տպավորիչ երթուղի՝ անցնելով Սևանի գեղատեսիլ ափերով և վայելելով Հայաստանի բնապատկերները։

Առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին (միջին արագությունը՝ 52.331 կմ/ժ) և դարձել առաջին օրվա հաղթող: «Tour of Armenia» մրցաշարի առաջին փուլի ավարտին Մեդվեյ Ֆլետչերը գրավել է 2-րդ հորիզոնականը` ճանաչվելով լավագույն երիտասարդ հեծանվորդ և արժանանալով սպիտակ շապիկին:

Leave a comment