Արեգակի ակտիվությունը 2024 թվականից ի վեր նվազել է գրեթե երեք անգամ

Վերջին երկու տարիներին Արեգակի ակտիվությունը նվազել է գրեթե երեք անգամ, իսկ ներկայիս կանխատեսումների համաձայն՝ արեգակնային ակտիվության նվազագույն փուլը կարող է սկսվել 2029 թվականին։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։

«Վերջին 24 ամիսներին արեգակնային ակտիվությունը նվազել է գրեթե երեք անգամ՝ 2024 թվականի օգոստոսի 216 միավորից հասնելով 76 միավորի՝ 2026 թվականի օգոստոսին», — հայտնել են գիտնականները։

Լաբորատորիայի տվյալներով՝ վերջին ամիսներին Արեգակի ակտիվությունը նվազում է կանխատեսվածից ավելի արագ։ Մասնավորապես, արեգակնային ցիկլերի միջին բնութագրերի հիման վրա օգոստոսին ակնկալվում էր, որ ակտիվության ինդեքսը կկազմի 90, սակայն փաստացի ցուցանիշը կազմել է 76՝ կանխատեսումից 16%-ով ցածր։

«Եթե ներկայիս միտումը պահպանվի, արեգակնային ակտիվության նվազագույն փուլը կարող է սկսվել կանխատեսվածից 1-1.5 տարի շուտ՝ արդեն 2029 թվականին», — նշվում է լաբորատորիայի հաղորդագրությունում։

Գիտնականների խոսքով՝ Արեգակի բռնկումային ակտիվությունը շարունակում է մնալ ցածր, և ներկայումս ակտիվության արագ ուժեղացման համար անհրաժեշտ նախադրյալներ չեն նկատվում։

Միևնույն ժամանակ, հետագա ժամանակահատվածում արեգակնային ակտիվության աճն անխուսափելի է համարվում։

«Արեգակը շարժվում է դեպի դարավոր առավելագույն, որին կհասնի այս դարի կեսերին», — նշել են գիտնականները։

Leave a comment