ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ու քարտուղար Արթուր Խաչատրյանն Ազգային ժողովում հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինայի հետ:
Ծավալված քննարկման ժամանակ խմբակցության ներկայացուցիչները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի և դրանց վատթարացման միտումների առնչությամբ։
«Պատգամավորներն ընդգծել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում կողմերը հակիրճ անդրադարձ են կատարել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ։