Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային, ինչպես նաև Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ անդրադառնալով նաև հարթակների միջոցով եկամուտ ստացող քաղաքացիների մասնաբաժնին և շուկայի կարգավորումներին։
«ՍիվիլՆեթ Բիզնես»-ի տաղավարում քննարկվել են նաև տաքսու վարորդների փաստացի եկամուտները, նոր հարկային կարգավորումների ներդրմանը վերաբերող հարցերը, դինամիկ գնագոյացման թափանցիկությունը և օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության խնդիրները։