Պեսկովը շեշտել է՝ ուկրաինացիների սադրանքները ՌԴ ԱԴԾ-ի ուշադրության տակ են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի կողմից սադրանքներ կազմակերպելու փորձերը Ռուսաստանի անվտանգության ծառայությունների կողմից հատուկ ուշադրություն տակ են։

«Իհարկե, ուկրաինացիները փորձել են, փորձում են և, ամենայն հավանականությամբ, կշարունակեն փորձել սադրանքներ կազմակերպել՝ իրենց արևմտյան ղեկավարներին պատերազմի մեջ ավելի խորը և լայնորեն ներքաշելու նպատակով։ Սա խնդիր է, որը պահանջում է մեր անվտանգության ծառայությունների հատուկ ուշադրությունը. նրանք կատարում են իրենց աշխատանքը», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) այսօր պետական ​​դավաճանության մեղադրանքով ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալի։

Leave a comment