Ալժիրը հայտարարել է ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին

Ալժիրի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել են ալժիրյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության հայտարարությունը, փոխանցում է interfax.ru-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ երկկողմ հարաբերությունները պահպանելու համար օգտագործվել են «բոլոր հնարավոր միջոցները»։

Ֆրանսալեզու լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին մի քանի տարիներին Ալժիրի և ԱՄԷ-ի հարաբերություններում լարվածություն է նկատվել։ Ալժիրը բազմիցս մեղադրել է Աբու Դաբիին իր ներքին գործերին, այդ թվում՝ ընտրություններին, միջամտելու համար։

Վերջին տարիներին երկու երկրները հաճախ հակադիր դիրքորոշումներ են ունեցել մի շարք տարածաշրջանային հակամարտությունների հարցում։ Բացի այդ, ԱՄԷ-ն աջակցում է Մարոկկոյին Ալժիրի հետ տարածքային վեճում։

Leave a comment